background
Սարի աղջիկ
Հայ Eng Рус

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Ani Margaryan

Армянофобия в Азербайджане

The Armenian Genocide Museum


5 փաստ երգի մասին

  1. Երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում: Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում:
  2. Երգի թուրքական տարբերակում թուրքը սիրահարվում է հայուհուն, սիրո պատմությունը տեղի է ունենում Էրզրումում, որի բնակչության 50%-ը մինչև Ցեղասպանությունը կազմում էին հայերը:
  3. Երգը հայտնի է վիրահայերի շրջանում, քանի որ նրանց մեծ մասն Էրզրումից Ցեղասպանության տարիներին ու դրանից հետո գաղթած հայերն են և նրանց սերունդները:
  4. Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են: Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա:
  5. Այս հայկական երգը հայկական են համարում նույնիսկ Թուրքիայում: Մի քանի օրինակ
  • 1999 թ. -Երգը հայերեն է հնչում «Տիկին Սալքըմի ադամանդները» ֆիլմում
  • 2004 թ.-թուրք երգահան Շանար Յուրդաթափան. «Թուրքիայում տարածված «Սարի գելին» երգը հայկական է»
  • 2006 թ.-Մամուլի և հաղորդակցության գծով գիտությունների թեկնածու Գյոքչեն Քարանֆիլ. «Սարի գելինը հայկական երգ է, որը դարերի ընթացքում թուրքական մշակույթի մի մասն է դարձել»
  • 2007 թ.-Երգը հնչել է Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ: Այն մինչ օրս ամեն տարի կատարում են Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներին:
  • 2011 թ., Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու. «Սարի գելինը հայկական ծագում ունի»
  • 2012 թ.-Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն հայերեն երգել է երգը Թուրքիայում հայկական «Վարդանանց» երգչախմբի հետ: Կատարումը տեղ է գտել նրա “Kök” ալբոմում:
  • 2012 թ.-Լրագրող Մուրաթ Էրթաշ, «Ժողովրդական երգ «Սարի գելինը» մեր երկրում և Էրզրում քաղաքում մինչ օրս երգում են հայերեն»:

Մեկնաբանություն

 Загрузка...
Sari aghjik Сари АхчикCopyright © 2013 SARI AGHJIK


E-mail: sari.aghjik@gmail.com