background
Սարի աղջիկ
Հայ Eng Рус

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Ani Margaryan

Армянофобия в Азербайджане

The Armenian Genocide Museum


Ինչու է «Սարի աղջիկ» երգը հայկական

  1. «Սարի աղջիկը» թուրք-ադրբեջանական տարբերակում հնչում է «Սարի գելին»: «Սարի աղջիկ» արտահայտության մեջ հայերեն «սարի» բառին հնչողությամբ համապատասխան է թուրքերեն «Sarı»-«դեղին» բառը, իսկ «աղջիկ» բառին վանկերով հավասար ու իմաստով մոտ է թուրքերեն «gelin-հարս» բառը, որը երբեմն արտասանվել է «գյալին»: Ուստի նույնիսկ հայկական վաղ որոշ տարբերակներում երգում բոլոր բառերը հայերեն են, բայց «Սարի աղջիկ» երգելու փոխարեն երգվում է «Սարի գելին»:
  2. Բացի նրանից, որ երգը երգել են Հայոց Ցեղասպանությունից փրկվածների սերունդները Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի երկրներում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ավստրալիայում, երգը բավականին հայտնի է եղել Խորհրդային Հայաստանում: Հաշվի առնելով երգի տարածվածությունը ժողովրդական լայն զանգվածների շրջանում՝ հայ անվանի երգիչ-երաժիշտները խորհրդային տարիներին ստանձնել են դրա ձայնագրությունը մի քանի հայերեն տարբերակներով: Մեզ հասած ձայնագրությունները ստեղծվել են 1930-70-ականների ընթացքում. առավել ճանաչվել ու սիրվել են Շարա Տալյանի, Ֆլորա Խաչատրյանի, Պավել Լիսիցյանի, Ռուբեն Մաթևոսյանի կատարումները: Մեր ժամանակներում երգը կենդանի է մնացել մարդկանց հիշողության մեջ Ֆլորա Մարտիրոսյանի, Արտո Թունջբոյաջյանի կատարումներով, Ջիվան Գասպարյանի, Գևորգ Դաբաղյանի դուդուկային մեղեդային մատուցմամբ: Թուրքիայում բնակվող Արամ Տիգրան անունը կրող հայ երգիչը մշակել է երգի քրդերեն տարբերակը, որտեղ սակայն պահպանված է «Սարի աղջիկ» արտահայտությունը:
  3. Ադրբեջանը, ինչպես և մի շարք հայկական երգերի դեպքում, «Սարի աղջիկը» ևս իր «ժողովրդական» երգն է համարում՝ ցավագին ընդունելով, երբ Թուրքիայում խոսում են երգի հայկական ծագման մասին: Մասնավորապես, 2011-ի մայիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հյուրընկալվելով թուրքական "Kanal D" հեռուստաընկերության «Şeffaf Oda» («Թափանցիկ սենյակ») հաղորդմանը, հաստատել է՝ «Սարի գելինը» ունի հայկական ծագում: Բաքուն խիստ բացասական է արձագանքել նաև հանրահայտ և սիրված թուրք երգչուհի Սեզեն Աքսուի՝ այս երգի հայերեն կատարմանը հայկական երգչախմբի հետ: Ընդ որում, երգը հայերեն են կատարել նաև քուրդ երգչուհի Նիլյուֆեր Աքբարը, թուրք ճանաչված երգիչ Յավուզ Բինգյոլը: Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին աղմուկ բարձրացրեց. «The Voice» երաժշտական լայնամասշտաբ նախագծի թուրքական «Թուրքիայի ձայնը» տարբերակում երգը հաճախ են կատարում՝ այն նշելով որպես «ժողովրդական» կամ «անհայտ հեղինակի», սակայն ոչ երբևէ «ադրբեջանական»:
  4. Նույն թուրքական տարբերակն էլ իր նախապատմությամբ հարում է հայկական արմատներին, թերևս Էրզրումում թուրք զորավարի ու հայ աղջկա սիրո պատմությանը, որն ապագա չուներ: Մի քանի օրինակ, որտեղ թուրքական աղբյուրներն ակնարկում են երգի հայկական ծագման ու երգի նախապատմության հայկական բաղադրիչների մասին.
  • Լրագրող Սելամի Յոյչել. «Կա տարբերակ, որ «Սարի գելին» երգի հերոսուհին հայ աղջիկ էր»:
  • Լրագրող Ահմեթ Աթիթյուրք. «Թուրքիայի վարչապետ Ռեջեք Թայիփ Էրդողանը Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ ելույթներից մեկում Ստամբուլի Շիշլիի թաղամասում ասել է՝ Շիշլիում արձակված փամփուշտը չի կարող լռեցնել «Սարի գելին» երգը»:
  • Լրագրող Իբրահիմ Քարահանը գիրք է գրել «Սարի գելին» երգի պատմության մասին, որտեղ ասվում է. «Երգի գլխավոր հերոսներից մեկն Ալիս անունով հայուհի է»:
  • Լրագրող Մուրաթ Էրթաշ. «Ժողովրդական երգ «Սարի գելին»-ը մեր երկրում ու Էրզրում քաղաքում մինչ օրս երգում են հայերեն: Տարբերակներից մեկի համաձայն՝ «Սարի գելին»-ը հայ աղջիկ էր, որին սիրահարվում է էրզրումցի երիտասարդներից մեկը: Տա՛ Աստված, որ «Սարի գելին»-ը հնչի ոչ միայն հայերեն, այլև մյուս լեզուներով»:

Մեկնաբանություն

 Загрузка...
Sari aghjik Сари АхчикCopyright © 2013 SARI AGHJIK


E-mail: sari.aghjik@gmail.com