background
Սարի աղջիկ
Հայ Eng Рус

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube

ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Ani Margaryan

Армянофобия в Азербайджане

The Armenian Genocide Museum


ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

«Սարի աղջիկը» հայկական երգ է» նախագիծը միտված է հայ երիտասարդության շրջանում վերհանել և հայտնի դարձնել երգի հայկական արմատները, որոնք մասամբ մոռացության են մատնվել 1915-ին Հայոց Ցեղասպանությունից հետո: Նախագիծն առաջին հերթին կարևորվում է հայ մշակութային ժառանգությունը պահպանելու ու դրա նկատմամբ այլոց ոտնձգությունը կանխելու շրջանակներում:

Այս գեղեցիկ երգը, անշուշտ, ամբողջ տարածաշրջանի ձեռքբերումն է, այն երգում են տարբեր երկրներում թուրքերենով, քրդերենով, պարսկերենով, արաբերենով, վրացերենով և այլ լեզուներով: Այնուհանդերձ, խիստ կարևոր է հիշել երգի հայկական արմատների ու բնօրինակ հայերեն տեքստի մասին:

Նախագծի նախաձեռնողներն են քաղաքագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, բլոգեր Անի Մարգարյանը: Նախագծին աջակցել ու կազմակերպել են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Տեղեկատվություն և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ ԳՈՒ կենտրոնի ուսանողները: Հատուկ նախագծի համար ստեղծվել է կայք, բացի այդ՝ ներկա դրությամբ գործում է պաշտոնական էջը Ֆեյսբուքում: SARI GELIN IS AN ARMENIAN FOLK SONG-ՍԱՐԻ ԱՂՋԻԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳ Է.

Նախագիծը սկզբից ի վեր եղել ու մնում է կամավորական սկզբունքների վրա. դա կազմակերպիչների սկզբունքային դիրքորոշումն է: Նախագծի շրջանակներում կազմակերպվում են ֆոտոնկարահանումներ, ֆլեշմոբեր, երգի ձայնագրություններ հայ աստղերի կատարմամբ և մի շարք այլ միջոցառումներ:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր արձագանքել են նախաձեռնությանն ու մասնակցություն ունեցել դրանում: Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվողներին մասնակցել մեր միջոցառումներին: Մենք բաց ենք համագործակցության համար և ընդունում ենք ցանկացողների աջակցությունը:



Ուղարկել հաղորդագրություն

Անուն    

Էլ.-Փոստ

Թեմա      


Sari aghjik Сари АхчикCopyright © 2013 SARI AGHJIK


E-mail: sari.aghjik@gmail.com